Շամպայն

Շամպայնը եզակի և յուրօրինակ խմիչք է: Չկա մի հարսանիք, կամ Նոր տարի, որն անցի առանց շամպայնի: Ինչ վերաբերում է աշխարհիկ երեկույթներին, շամպայնը այսետեղ հոսում է ջրի նման: Սակայն ինչպե՞ս առաջացավ այս հրաշալի ՛՛Շամպայն՛՛ կոչվող ըմպելիքը: Շամպայնի ի հայտ գալը համարվում է պարզապես պատահականություն: Խաղողն աճում էր Ֆրանսիայի Շամպայն պրովինցիայում դեռևս 3-րդ դարում, մինչդեռ գինեգործությունն այնտեղ սկսել է զարգանալ հազար տարի հետո միայն: Ի սկզբանե, Շամպայնում արտադրվում էր միայն կարմիր գինի, սակայն ինչ-ինչ պատճառով, այն փոքր-ինչ գազավորված էր: Այս գինիները շատ թեթև էին, հաճելի համ ունեին և նուրբ մրգային բույրը գերազանց և նույնիսկ կատարյալ լրացում էր: Սակայն նրանք նաև ոչ հաճելի հատկություն ունեին. այս գինիները միտում ունեին երկակի թրմեցում անցնելու, որը հանգեցնում էր նույնիսկ տակառների պայթեցման, որի մեջ պահվում էր գինին: Նույնիկ շշալցվելուց հետո թրմեցման գործընթացը շարունակվում էր և բարակ ապակուց պատրաստված շշերը պարզապես չէին կարողանում դիմանալ ճնշմանը: Քանի որ Շամպայնի գինին պայթելու հատկություն ուներ, այն ստացել էր ՛՛սատանայական՛՛ անվանումը: Սակայն այդ ՛՛սատանայական՛՛ ըմպելիքի պատմությունն այդ ժամանակ միայն սկսվել էր: Գինի արտադրողները չէին կարողանում հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում իրենց գինու հետ և չէին կարողանում տակառների և շշերի անվերահսկելի պայթյունների խնդիրը լուծել: Դոն Պիեր Պերինյոնը՝ մի վանական և գինեգործ, մեծ ներդրում ունեցավ գազավորված գինու թրմեցման գործընթացի ուսումնասիրման և արտադրության մեջ: Նրա ներդրումը մեծ էր շամպայնի թրմեցման գործընթացի ուսումնասիրման և շամպայնի որակի գնահատման մեջ: Ի դեպ, նա առաջին էր, ով մուգ խաղողից սպիտակ գինի ստացավ: Ավելին, դոն Պերինյոնն առաջին գինեգործն էր, ով սկսեց շամպայնը պահել ամուր անգլիական ապակուց պատրաստված շշերում և կարողացավ ծածկել շամպայնի խցանը յուղի մեջ թաթախված պարանով՝ պայթյունը կանխելու համար: Ըմպելիքը, որի բաղադրատոմսը կատարելագործվեց Դոն Պերինյոնի կողմից, ստացավ Ֆրանսիայի Շամպայն պրովինցիայի անունը: Պերինյոնը գաղտնի էր պահում իր ըմպելիքի բաղադրատոմսը և այն հայտնաբերվեց միայն իր մահից հետո, որից հետո շամպայնի արտադրությունը Ֆրանսիայում դարձավ մասսայական:

Ցուցադրված են բոլոր 15 արդյունքներից