Կոնյակ

՛՛Կոնյակ՛՛ կոչվող ըմպելիքի անվանումն առաջացել է Ֆրանսիայի Կոնյակ քաղաքից: Հետաքրքիր է նշել, որ ՛՛Կոնյակ՛՛ կոչվելու համար խմիչքի արտադրման տեխնոլոգիաները և տարածաշրջանը խստորեն հաշվի են առնվում: Եթե նույնիսկ խմիչքն արտադրվում է միևնույն տեխնոլոգիաների համաձայն, սակայն մեկ այլ տարածաշրջանում, այն կրում է ՛՛Բրենդի՛՛ անվանումը, ոչ թե ՛՛կոնյակ՛՛: Բացառություն է կազմում ՛՛Շուստով՛՛ բրենդը, որը Փարիզում 1990 թ.-ի Համաշխարհային ցուցահանդեսում զբաղեցրել է առաջին տեղը և ձեռք է բերել իր շշի վրա ՛՛կոնյակ՛՛ բառը գրելու իրավունք: Բրենդիի ծագումը հստակ չէ, սակայն այն սերտ կապված է զտման գործընթացի հետ: Կոնցենտրացված ալկոհոլային ըմպելիքները հայտնի են եղել հին Հունաստանից և Հռոմից, սակայն հնարավոր է նաև, որ դրանք եկել են Բաբելոնից: Բրենդին, ինչպես որ մենք այն գիտենք հիմա, առաջին անգամ առաջացել է XII դարում և հայտնի դարձել XIV դարում: ՛՛Բրենդի՛՛ բառը սերում է հոլանդերեն ''brandvine'' բառից, որը նշանակում է "այրված գինի": Այս անվան տակ բազմաթիվ ըմպելիքներ կան: Դրանցից շատերը արտացոլում են իրենց տարածաշրջանի բնույթը և իրենց ստեղծողների կենսակերպը: "Բրենդի" տերմինը չի վերաբերում մեկ այլ հատուկ ըմպելիքի, այն իրականում վերաբերում է արտադրության տեխնոլոգիաներին: Այն հայտնվել է 15-16-րդ դդ., երբ հոլանդացի առևտրականները և նավաստիները, ովքեր Շարանտա գետի ավազանում զբաղվում էին աղի վաճառքով, իրենց հետ վերցում էին նաև այդտեղ պատրաստվող գինին, որը շատ համեղ էր, սակայն նաև անկայուն: Ճանապարհին փչացող գինին պահպանելու նպատակով և նաև տակառների քանակը նվազեցնելու համար, նրանք սկսեցին զտել գինին և ստացված արտադրանքը կոչեցին "brandewijn" որն էլ աստիճանաբար դարձավ "brandy" և, չնայած նրան, որ հոլանդացիները առաջինը չէին, ով զտում էր գինին, նրանց է պատկանում տարբեր ալկոհոլային ըմպելիքների անվանումը դնելու պատիվը:

1–15 ցուցադրաված 33 արդյունքներից