Ջին

Ջինը ուժեղ ալկոհոլոյին ըմպելիք է և, ինչպես որ բոլոր ալկոհոլային ըմպելիքները, ստեղծվում է զտման միջոցով: Սակայն ինչպե՞ս է առաջացել այս ըմպելիքի անունը և ըմպելիքը ընքը: ՛՛Ջին՛՛ անվանումն առաջացել է ֆրանսիական "genievre" բառից՝ /թարգմանաբար նշանակում է ՛՛գիհ՛՛/ չնայած նրան, որ այն ֆրանսիական ըմպելիք չէ: Առաջին անգամ ջինը հայտվել է XVII դարում՝ Նիդերլանդներում: Ըմպելիքի գյուտն արվել է բժշկության պրոֆեսոր Ֆրանցիսկուս Սիլվիուսի կողմից: Այդ նա էր, ով առաջին անգամ գիհը միախառնեց ալկոհոլի հետ: Այդ ժամանակ այն ավելի շատ հանդիսանում էր այտուցային ժանտախտի դեմ պայքարի դեղամիջոց, քան ըմպելիք, որը կարելի էր վայելել: Սակայն, այդ այսպես կոչված ՛՛դեղամիջոցը՛՛ շատ հաճելի համ ուներ: Այն շատ արագ նվաճեց նիդերլանդցիների սրտերը և դարձավ ամենօրյա օգտագործման ըմպելիք: Ընդհանուր առմամբ, ջինը համարվում է անգլիական ըմպելիք, քանի որ բրիտանացի զինվորները, ովքեր այդ ժամանակ նիդերլանդցիների դաշնակիցներն էին, բարձր գնահատելով ըմպելիքը,բերեցին այն Անգլիա: Ահա թե ինչպես ջինը եկավ Անգլիա, որտեղ այն գտավ իր երկրորդ տունը: Բերվելով Անգլիա ՛՛նիդերլանդական խիզախություն՛՛ անվան տակ՝ ջինը հայտնի դարձավ հասարակության բոլոր շերտերի շրջանում: Որպես արդյունք, առաջացավ անգլիացիերի համար դյուրին արտասանվող ՛՛ջին՛՛ անվանումը: Սկզբում ջինը շատ քաղցր համ ուներ՝ ի տարբերություն այն չոր լոնդոնյան ջինի, որը մենք գիտենք և որը ստեղծվել է XIX դարում: Այստեղ այն միախառնում էին խինինի հիմքով տոնիկի հետ, որը օգտագործվում էր մալարիայի դեմ պայքարելու համար: Քանի որ տոնիկը դառնահամ էր, այն անհրաժեշտ էր միախառնել ինչ-որ բանի հետ և ջինը գերազանց էր այս առումով: Այսպիսով, ծնվեց այսպես կոչված ՛՛ջին և տոնիկը՛՛: Քանի որ ջինը չոր և գրեթե անհամ էր, այն օգտագործվում էր որպես կոկտեյլների հիմք: Մինչ այժմ այն հաճախ միախառնում են տոնիկի, հյութերի և օշարակների հետ: ի միջի այլոց, ջինը դարձավ կանանց կողմից այդքան սիրված և այդքան հայտնի Մարտինիի հիմքը:

Ցուցադրված են բոլոր 9 արդյունքներից