Լիկյորներ

Լիկյորները քաղցր, բարձրորակ, ուժեղ ալկոհալային ըմպելիքներ են: Դրանք արտադրվում են շաքարավազի, գլյուկոզայի, ֆրուկտոզայի, կամ մեղրի օգտագործմամբ: Աշխարհի լավագույն լիկյորների մեծ մասը թրմեցումից հետո հնեցում է անցնում կաղնու տակառներում: Լիկյորը գունավորվում է կա՛մ կարամելի, կա՛մ գունանյութերի միջոցով: Կան լիկյորների բազում տեսակներ. բուսական լիկյորներ, հատապտղային, մրգային, պնդուկով, սուրճով, կակաոյով, համեմունքներով լիկյորներ, կամ վիսկիի, կոնյակի, ռոմի հիմքով լիկյորներ, սերուցքային լիկյորներ: Գոյություն ունի լիկյորների արտադրության երկու եղանակ՝ 1.Զտում և միախառնում: Այն լիկյորների համար, որոնք պատրաստվում են կարծր նյութերից՝ սուրճից, կակաոյից և արմատներից: 2. Թաթախում – խմիչքները, մրգերը և պտուղները թաթախում են ալկոհոլի մեջ, կամ թրմում: Լիկյորը գունավորվում է գունանյութերի միջոցով: Լիկյորները հայտնվել են 14-րդ դարում՝ կաթոլիկ վանական համալիրներում: Որպես կանոն, վանականները՝ բենեդիկտականներն էին զբաղվում լիկյորի արտադրությամբ: Նրանք բուժիչ թուրմեր էին պատրաստում, ավելացնում մեղր, էլիքսիրներ: 16-րդ դարում սկսեցին տրոպիկական և համեմունքների համով լիկյոր պատրաստել: 17-րդ դարում Ֆրանսիայի ազնվականները սկսեցին լիկյոր օգտագործել, որը խմիչքի նկատմամբ հսկայական պահանջարկ առաջացրեց: 18-րդ դարում լիկյորներից շատերը կորցրեցին իրենց բուժիչ արժեքը և դեղագործները վերջիններիս վերանվանցեին ՛՛բալասաններ՛՛: 19-րդ դարը համարվում է լիկյորների ոսկեդարը, երբ շատ տարածված էր մի քանի տեսակի լիկյոր ունենալ:

1–15 ցուցադրաված 20 արդյունքներից