Տեկիլա

Տեկիլան ուժեղ ալկոհոլային ըմպելիք է, որը պատրաստվում է կապույտ պերճածաղկի բույսից՝ Մեքսիակայի Տեկիլա քաղաքի մոտ: Այսօրվա ըմպելիքի պատմությունը սկսվել է VIII դարում: Այդ ժամանակ ացտեկները սովորել էին ըմպելիք պատրաստել, որը կոչվում էր ՛՛Պուլկե՛՛ (օքթլի) և որը հանդիսանում է այսօրվա տեկիլայի նախահայրը: Պուլկեն փոքր-ինչ փրփրուն, թանձր թրմած հյութ է, որն ունի 4-6 աստիճան ալկոհոլային պարունակություն: Հին լեգենդն ասում է, որ հնդկացիները աստվածների օգնությամբ են հայտնաբերել այդ ըմպելիքը: Իսկ դա տեղի էր ունեցել այս կերպ. ՛՛Մի օր, կայծակը հարվածել է պերճածաղկին, և վերջինիս միջից հյութ (նեկտար) է դուրս եկել: Մինչ այդ ոչ ոք նույնիսկ չգիտեր, որ պերճածաղիկն իր մեջ այդպիսի ՛՛աստվածային նվեր՛՛ է թաքցնում: Դրանից հետո ացտեկները սկեցին թրմել հյութը և վերջինից փրփրուն կաթնային ըմպելիք՝ պուլկե ստանալ: Լեգենդի համաձայն՝ խմիչը սիրված էր նույնիսկ Կեցալքոաթլ աստծո կողմից: Բավական երկար ժամանակ պուլկեն միակ ալկոհոլային ըմպելիքն էր այսօրվա Մեքսիկայի տարածքում: Սա շարունակվեց մինչև կոնկիստադորների ժամանակները, ովքեր իրենց հետ բերեցին զտման տեխնոլոգիաները և սկսեցին ալկոհոլ պատրաստել: Նրանք սկսեցին թուրմ պատրաստել և դրանից ալկոհոլային ըմպելիք ստանալ: Սա առաջին անգամ արվեց 1521թ.-ին: Պատմությունն ասում է, որ Պեդրո Սանչես դե Թահլեն դրաձավ տեկիլայի ՛՛հայրը՛՛ XVII դարում սկսեց տեկիլայի մեծածավալ արտադրությունը իր գործարանում: Դրանից հետո ըմպելիքն այնքան հայտնի դարձավ, որ կառավարությունը սկսեց հարկ պահանջել արտադրողերից: 1758թ.-ին սկսվեց կապույտ պերճածաղկի մշակումը: XVIII դարում տեկիլայի արտադրությունը վերահսկվում էր հենց իր՝ թագավորի կողմից:Այդ ժամանակ ըմպելիքը դարձավ կարևոր արտահանման միավոր: Արտադրության համար առաջին արտոնագիրը 1795թ.-ին ձեռք բերեց «Jose Cuervo» ֆիրման, որը գործում է մինչ այժմ: XIX դարի սկիզբը կարևոր ժամանակաշրջան էր տեկիլայի պատմության մեջ: Ամերիկյան արտադրողները գրավեցին շուկան և սկսեցին ըմպելիքն արտահանել Եվրոպա: 1968թ.-ի Օլիմպիական խաղերը համաշխարհային հռչակ բերեցին տեկիլային:

Ցուցադրված են բոլոր 7 արդյունքներից