Ապերիտիվ

Ապերիտիվը թեթև ալկոհոլային ըմպելիք է, որն օգտագործվում է ուտելուց առաջ՝ ծարավը հագեցնելու և ախորժակը բացելու նպատակով: Շատ հաճախ, ձիթապտուղը, կիտրոնի կտորները, նուշը և պնդուկը օգտագործվում են ապերիտիվի հետ՝ որպես նախուտեստ: Թեթև ըպելիքները, հյութերը և լիկյորներն օգտագործվում են որպես ապերիտիվներ: Թեթև ըմեպլիքներից օգտագործվում են հանքային, գազավորված ջուրը, ինչպես նաև սառը աղբյուրի ջուրը: Որպես ապերիտիվ օգտագործող հյութերն են՝ կիտրոնի, նարնջի, գրեյպֆրուտի, նռան, լոլիկի և խաղողի հյութերը (ոչ քաղցր խաղողի տեսակներից): ամենատարածված ապերիտիվը վերմուտն է: Ապերիտիվները բաժանվում են 3 խմբի՝ միակազմ, կոմբինացված և խառը: Միակազմ ապերիտիվը բաղկացած է միայն մեկ ըմպելիքից, օր.՝ միայն մեկ վերմուտ, կամ հյութ կամ հանքային ջուր է մատուցվում: Կոմբինացված ապերիտիվը բաղկացած է միաժամանակ մատուցվող մի քանի ըմպելիքներից, ինչպիսիք են՝ գազավորված ջուրը, հյութերը և գինին: Խառը ապերիտիվները բաղկացած են տարբեր ըմպելիքների խառնուրդներից, ինչպես, օրինակ, կոկտեյլները:

Ցուցադրված են բոլոր 10 արդյունքներից