Օղի

՛՛Օղի՛՛ տերմինը և հետագայում ՛՛Օղի՛՛ ապրանքանիշը, որպես մաքուր ջրի և էթանոլի խառնուրդ, առաջացել է Սովետական Միությունում՝ 1936թ.-ին: Մինչ այդ ժամանակահատվածը օղու սահմանումը հստակ չէր, սակայն այն հանդիսանում էր ալկոհոլի մեջ դրված խոտաբույսերից, հատապտուղներից և արմատներից պատրաստված թուրմ: ՛՛Օղու՛՛ տերմինի ստեղծման պատմությունը քննարկելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել լեհական "wodka" տերմինը, որը գործնականորեն հավասարազոր է հին ռուսական "vodka"-"Vodicka" բառին: Այստեղ հարց է առաջանում. ՛՛Ո՞ր երկիրն է հանդիսանում օղու ծննդավայրը՛՛: 1982թ.-ին միջազգային արբիտրաժը որոշում կայացրեց Սովետական Միությանն ամրագրել օղու արտադրության և գովազդի առաջնայնությունը՝ որպես ռուսական ծագման ըմպելիք: Առաջինը, ով էթանոլն առանձնացրել է զտման միջոցով, պարսիկ մի բժիշկ էր՝ Ար-Ռասին՝ X դարում և այդպիսով նա պատրաստել էր օղու նախատիպը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում հումքի զտման և ալկոհոլային ըմպելիքների պատրաստմանը, ոչ ոք չգիտի, թե դա երբ է տեղի ունեցել: Միակ բանը, որ հայտնի է, այն է, որ ալկոհոլի զտումը հաստատվել է XVI դարում: Զտումը տեղի էր ունենում հատուկ զտման տարրայում: Ցանկացած թրմած հյութ զտվում էր միկրոսկոպիկ սնկի ազդեցության տակ: Շատ հաճախ տարեկանի ալյուրը և տարեկանի հատիկները օգտագործվում էին որպես հումք: Փոքր-ինչ ուշ ( XIX դարի երկրորդ կեսին) կարտոֆիլն էր օգտագործվում այդ նպատակով: Զտված ըմպելիքը կոչվում էր ՛՛տաք սեղանի գինի՛՛, կամ ՛՛հացի գինի՛՛: XIX դարի կեսին ՛՛օղի՛՛ տերմինը սկսեց օգտագործվել իր ներկայիս իմաստով և այն նաև գրված էր Բրոխուս և Էֆրոն բառարանում: Միևնույւն ժամանակ, տարբերակվում էին ՛՛սովորական՛՛ և ՛՛մրգային՛՛ օղիները: XIX դարի տեխնիկական հեղափոխությունը դարձավ էթանոլի մասսայական արտադրության սկիզբը, որն օգտագործվում էր քիմիկատների և օծանելիքի արտադրության մեջ, ինչպես նաև դեղամիջոցների արտադրության մեջ: Որպես արդյունք մի մեքենա արտադրվեց, որը կարող էր շատ բարձր աստիճանի մաքրման ալկոհոլ արտադրել և որն ուներ 96% ալկոհոլային պարունակություն: Նմանատիպմ մեքենաներ սկսեցին հայտնվել նաև Ռուսական Կայսրությունում՝ XIX դարի 60-ական թվականներին: 30 տարի անց կառավարությունը որոշեց վերահաստատել օղու արտադրության իր մենաշնորհը: Պետական մենաշնորհը շատ կարևոր մի փաստարկ էր՝ հօգուտ պետության. պետական պարտավորությունը՝ վաճառելու միայն ՛՛մաքուր գինի՛՛՝ առանց որևէ անմաքրության: Այսօրվա օղին ունի 40 աստիճան ալկոհոլային պարունակություն: Սակայն մինչև 1866թ-ը այն ուներ 38,3 տոկոս ալկոհոլային պարունակություն, քանի որ այն ստանդարտ ալկոհոլային պարունակությունն էր օղու համար: Պաշտոնյաները որոշեցին արժեքը կլորացնել մինչև 40, քանի որ այն ավելի հարմարավետ էր հաշվարկների ժամանակ՝ հաշվի առնելով արտահոսքի և նվազման քանակը, միևնույն ժամանակ, սպառողը ստանում էր առնվազն 38 տոկոս ալկոհոլ: Առաջարկը՝ փոխարինելու 38,3 աստիճանը 40-ով ընդունվեց 1866թ.-ն, որից հետո 40 աստիճանը դարձավ նվազագույն նորմատիվ միավորը:

1–15 ցուցադրաված 43 արդյունքներից

Absolut 1L

7,800 AMD
7,800 AMD