Վիսկի+Բուրբոն

Շոտլանդիան և Իռլանդիան մշտապես կռվում են այն հարցի շուրջ, թե իրենցից որ մեկն է եղել վիսկիի հայրենիքը: Վիսկիի արտադրության պատմությունը կորել է ժամանակի թոհուբոհում, իսկ երկու երկրները մշտապես վիճում են, թե ով է առաջինն արտադրել այն: Ենթադրվում է, որ խմիչքի արտադրության արվեստը Շոտլանդիա է բերվել քրիստոնյա միսիոներների կողմից, ովքեր, իրենց հերթին, այն վերցրել են խաչակիրներից, ովքեր էլ այն բերել են Մերձավոր Արևելքից: Ի դեպ, վիսկիի առաջնածինը լինելու հակադրությունն այնքան խորն է, որ շոտլանդացիներն ու իռլանդացիները նույնիսկ տարբեր կերպ են գրում այդ բառը. շոտլանդական գրերում այն գրվում է "Whisky", իսկ իռլանդականում՝ «whiskey»: Երկու ազգերն էլ միաձայն հայտարարում են, որ այս երկուսը սկզբունքորեն տարբեր ըմպելիքներ են՝ չնայած նրան, որ միևնույն կերպ են հնչում: Ինչպես էլ որ պատահած լինի, իռլանդական վիսկին ավելի շուտ է որոտացել աշխարհով մեկ, քան շոտլանդականը: Այսօր գոյություն ունի վիսկիի 5 հիմնական տեսակ՝ շոտլանդական, իռլանդական, բուրբոն, կանադական և ամերիկյան: Ասում են, որ ամենահամեղ վիսկին հասունանում է ամերիկյան սպիտակ կաղնուց պատրաստված տակառներում, որտեղ այն հնեցվում է առնվազն երեք տարի: Վիսկին իր մուգ գույնը ստանում է տակառի կաղնու փայտից: Ջերմության ազդեցության տակ փայտը սեղմվում և լայնանում է՝ կլանելով և դուրս մղելով վիսկին: Փայտանյութի պարունակության մեջ մտնող նյութերը վիսկիին հաղորդում են իր գույնը: Շշալցվելուց հետո վիսկին դադարում է հնեցումը: Եթե շշի վրա նշված է , որ ըմպելիքը 10 տարեկան է, դա նշանակում է, որ վիսկին հնեցում է անցել տակառում առնվազն 10 տարի: Վիսկիի փակ շիշը կարող է պահվել ավելի քան 100 տարի՝ չկորցնելով իր նախկին լավ համը!

Отображён единственный результат