Գինիներ

Գինին աշխարհի ամենասիրված և ամենաարժանապատիվ ըմպելիքն է: Անհիշելի ժամանակներից խաղողագործությունը և գինեգործությունը ծանոթ են եղել մարդկությանը: Գինին հիշատակվում է բոլոր մշակույթների, ազգերի և քաղաքակրթությունների պատմության մեջ: Այն հիշատակվում է նույնիսկ Աստվածաշնչում: Սակայն վարկած կա, որ Միջագետքի բնակիչները Աստվածաշնչյան իրադարձություններից մեկ հազարամյակ առաջ խաղող էին մշակում: Բոլոր քաղաքակրթություններում առկա էր գինու աստվածը. Հին Հռոմում դա Բքոսն էր, Հունաստանում՝ Դիոնիսիոսը, իսկ Եգիպտոսում՝ Խայը: Խաղողը նաև աճում էր աշխարհի բոլոր ծայրերում: Այսպիսով, հարց է առաջանում .՛՛ Որտե՞ղ է առաջացել գինին որպես խմիչք՛՛: Այս հարցին պատասխան տվող միֆերը, լեգենդները և տեսությունները բազմաթիվ են: Ըստ բազմաթիվ հետազոտողների՝ գինին առաջին անգամ հայտնվել է Արևելքում, որից հետո այն նավաստիների միջոցով տարածվել է ամբողջ աշխարհով: Որոշ մարդիկ հավատացած են, որ գինին առաջացել է Կրետե կղզում և Էգեյան կղզիներում: Ուրիշները կարծում են, որ այն հին եգիպտացիների արժանիքն է, քանի որ այդ մասին վկայություններ կան փարավոնների գերեզմաններում: Իտալական գինիները նույնպես համարվում են շխարհում ամենահները: Գինեգործությունը բերվել է Հին Հռոմի տարածք Ք.ա. 7-6դդ՝ հույների կողմից: Իտալական ընտանիքներն արագ սովորել են գինի պատրաստելու արվեստը և սկսել են արտադրել այն: Նվաճելով Եվրոպան՝ հռոմեացիները իրենց հետ բերել են նաև գինին: Ոևոշ ժամանակ հետո, այս ըմպելիքը գրավել է բոլորի սրտերը: Գինեգործությունը այնուհետև տարածվել է ապագա ֆրանսիացիների, գերմանացիների, իսպանացիների և այլ ազգերի շրջանում: Հայաստանը նույնպես պայքարում է հնագույն գինեգործական երկրի կոչման համար: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են Արենի 1-ի քարանձավները՝ Իրանի հետ հարավային սահմանում, և բավական հիմնավոր վկայություններ կան, որ երբևէ հայտնաբերված հնագույն գինեգործական գործարանն այստեղ է գտնվում: Այստեղ հայտնաբերվել են խաղողի սերմեր, խաղողի ճյուղեր, որ մնացել են խաղողի չորացումից, խաղողի պարզագույն մամլիչ և մեծ կավե տակառ, որը ակնհայտերեն օգտագործվել է խաղողի թրմեցման համար.... Այսօր գինին կարևոր դերակատարում ունի քաղաքական և կրոնական ոլորտներում: Եվ, իսկապես, գինին Աստվածների ըմպելիքն է:

1–15 ցուցադրաված 30 արդյունքներից