bacardi-superior

Bacardi Superior 1L

Availability: In stock

15,150 AMD

Համեմատել

 

Նկարագրությունը

<<Bacardi Superior>>-ը 44.5% թնդությամբ սպիտակ ռոմ է:

Այս ռոմի համային առանձնահատկությունները նախ և առաջ դրսևորվում են դրա  զարմանալիորեն ներդաշնակ համի մեջ: Նուրբ քիմք ունեցողները այս ռոմի համի մեջ կկարողանան առանձնացնել մրգային, վանիլի և կարամելի նրբերանգները: <<Bacardi Superior>>-ի հնեցման ժամկետը գաղտնի է պահվում: Սակայն հաշվի առնելով վերջինիս հագեցած և տարբերակիչ համը, բարձր թնդությունը, կարող ենք եզրակացնել, որ այն հնեցվում է 1.5 տարուց շատ ավելի երկար ժամանակահատվածում:

Պատմությունը

Բակարդիի պատմությունը սկսվել է XIX դարի առաջին կեսին՝ Կուբայում: Գինեվաճառ Դոն Ֆակունդո Բակարդին Իսպանիայի Կատալունյա մարզից տեղափոխվել էր Սանտիագո դե Կուբա գեղեցիկ գաղութային քաղաք: Այդ ժամանակ ռոմը համարվում էր սուր և այրող խմիչք՝ անմշակ և կոպիտ, ինչի համար էլ այն այդքան սիրված էր Կարիբյան ծովահենների կողմից: Ի հավելումն սրա՝ ծովում ռոմը օգտագործվում էր որպես ախտահանող միջոց, ինչպես նաև օգնում էր դիմակայել քաղցին և խուսափել վատ եղանակից: Բարձրաշխարհիկ հասարակության շրջանում ընդունված չէր ռոմի օգտագործումը: Աշխարհիկ ընդունելությունների ժամանակ այն չէր մատուցվում:

Հենց այս ժամանակահատվածում էր, որ Դոն ֆակունդոն որոշում է ստեղծել <<քաղաքակիրթ ռոմ>> և սկսում է իր ազատ ժամանակն անցկացնել տնային պայմաններում ռոմ ստանալու փորձեր իրականացնելով: Նրան հաջողվեց ռոմը փափկացնել՝ այն անկացնելով ածխային ֆիլտրի միջով: Այնուհետև սկսվեցին փորձարկումներ կաղնու տակառներում հնեցման, բույրերի ու համային նրբերանգների ընտրության փուլերի հետ:

Վերջապես նրան հաջողվեց ստեղծել մի ռոմ, որն ավելի փափուկ և մաքուր էր: Բակարդիի հետ համեմատած՝ տեղական ռոմը թվում էր ավելի թունդ ու ծանր և տհաճ համով դեղամիջոց էր հիշեցնում: Դոն Ֆակունդոյի ապշեցուցիչ թեթեևություն ունեցող նոր ռոմը, որն օժտված էր մուգ գույնով, հարուստ բույրով և հնեցված էր, նմանը չուներ ոչ միայն տարատեսակ ռոմերի շրջանում, այլ առհասարակ, բոլոր ալկոհոլային խմիչքների շարքում: Հարազատներից և ընկերներից բացի՝ իր ռոմը նաև ուրիշներին առաջարկելու համար նա ձեռք է բերում ռոմի մի փոքրիկ գործարան: Այսպիով,  1862 թ.-ի փետրվարի 4-ին ստեղծվում է <<Bacardi & Compania>> ընկերությունը: Շուտով դրա արտադրանքը երկրպագուներ է ձեռք բերում վանակնների, լավ խմիչքի սիրահարների և ազատամիտ մարդկանց շրջանում: Դոն Ֆակունդոն մեկընդմիշտ փոխեց ոչ միայն ռոմի կոնցեպտը և ընկալումը, այլև ռոմի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը:

Նրա կողմից սեղծված յուրօրինակ, թեթև և փափուկ Բակարդի ռոմը մինչ օրս չափանիշ է ռոմ արտադրող այլ կազմակրպությունների համար:

Որպես Բակարդի ռոմի խորհրդանիշ՝ Դոն Ֆակունդոն ընտրում է չղջիկը: Կատալունյայում՝ Դոն Բակարդիի հայրենիքում, չղջիկը համարվում է հաջողության և ներդաշնակության խորհրդանիշ, իսկ Կուբայի Թաինո ցեղի ներկայացուցիչները համարում էին, որ չղջիկները հաջողություն, առողջություն և ընտանեկան երջանկություն ենբերում: Բացի այդ՝ Բակարդիի գնած ռոմի գործարանի տանիքում չղջիկների մի խումբ հաստատվեց: Դոննա Ամալյան՝դոն Ֆակունդոյի կինը, դա հաջողության նշան էր համարում:

Այս ամենից բացի՝ խորհրդանիշի ընտրությունը շատ խելամիտ և հեռանկարային էր: XIX դարում անգրագիտության բարձր մակարդակի պպատճառով արտադրանքը պետք է հիշվող գրաֆիկական տեսք ունենար, որի շնորհիվ հեշտությամբ հնարավոր կլիներ ճանաչել ապրանքը և գնել:

Այսօր չղջիկի խորհրդանիշը ոգևորությամբ է ընդունվում աշխարհի ավելի քան 170 երկրում, որտեղ Բակարդի ռոմը վաճառվում և սպառվում է:

Խմիչքն ըմպելու մշակույթը

Առանց որևէ բանի: Այս ռոմը սովորաբար առանց հավելումների չեն ըմպում:

Այլ ըմպելիքների հետ: Շատ հաճախ այն համադրում են գազավորված կամ բնական հյութերի հետ:

Կոկտեյլներ

Hot orangeԲակարդի ռոմով պատրաստված և տաք վիճակում մատուցվող այս կոկտեյլը յուրաքանչյուրը պետք է փորձի: Ձեզ անհրաժեշտ է 50 մլ Բակարդի Սուպերիոր ռոմ, 100 մլ նարնջի հյութ, 30 մլ ելակի օշարակ, 5 ելակ:

Pina Colada – Ձեզ անհրաժեշտ է 50 մլ  Բակարդի Սուպերիոր, 15 մլ Բակարդի Բլեք, 100 մլ նարնջի հյութ, 50 մլ կակաոյի սիրոպ, 2 թ/գ լայմի հյութ, 80 գ արքայախնձոր, 160 գ սառույց: