ballentines-x2

Ballantines 1L

Availability: In stock

12,600 AMD

Համեմատել

Նկարագրություն

Այս բաց ոսկեգույն վիսկին աչքի է ընկնում իր նուրբ, հավասարակշիռ համով, որում նկատելի են վանիլի, կարմիր խնձորների և կաթնային շոկոլադի երանգները: Ջերմ վերջնահամը երկար է պահպանվում: Վիսկին օժտված է նուրբ, ելեգանտ բույրով, որում կարելի է առանձնացնել մեղրր և համեմունքների նրբերանգները:

Պատմություն

Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ ամեն ինչ սկսվեց շոտլանդական մի մթերային խանութից: 1827 թվականին Էդինբուրգ քաղաքում տասնիննամյա Ջորջ Բոլենթայնը բացեց իր փոքրիկ խանութը” Ժամանակի ընթացքում բիզնեսը կարգավորելով նա գործերը հանձնեց կրտսեր որդուն և տեղափոխվեց Գլազգո: Այնտեղ 1865 թվականին նա գինիների և այլ ալկոհոլային խմիչքների վաճառքի մի մեծ խանութ բացեց: 1869 թվականից էլ տարվեց սեփական բաղադրատոմսերով տարբեր տեսակի սպիրտերը խառնելու փորձերով: Եվ մի քանի տարի անց նա արդեն մի քանի թորման գործարանների սեփականատեր էր: Ապա հորը միացավ Ջորջ կրտսերը և շշերի պիտակների վրա արդեն հայտնվեց «George Ballantine and Son Ltd» կազմակերպության անվանումը: Հետագայում ընտանեկան բիզնեսի մեջ ներգրավվեց նաև հիմնադրի թոռը: Այդ ընթացքում ընկերությունը խմիչքները թագուհի Վիկտորիայի արքունիք մատակարարելու արտոնագիր ստացավ, ինչպես նաև որակի սերտիֆիկատ:

Ներկայումս կազմակերպությունը պատկանում է Pernod Ricard խմբին: Չնայած սեփականատերերի փոփոխություններին` այս յուրօրինակ վիսկին պահպանել է իր անունը, որն ասոցացվում է որակի հետ: Իր գոյության 180 տարիների ընթացքում  Ballantine’s վիսկիի գլխավոր տեխնոլոգները փոխվել են ընդամենը 4 անգամ:

Ballantine’s Finest վիսկին արժանացել է մեդալների «International Wine & Spirit Competition» և «International Spirits Challenge» միջաջազգային մրցույթներին 2002-ից 2006 թվականն ընկած ժամանակահատվածում:

Ballantine’s վիսկին «International Wine and Spirit Competition» մրցույթի ժյուրիի կողմից ճանաչվել է որպես լավագույն միախառնված տեսակի սկոչ

Խմելու մշակույթը

Վիսկին հիանալի մարսողական է: Խորհուրդ է տրվում այն խմել առանց այլ խմիչքների հետ խառնելու, կամ պարզապես սառույց ավելացնելով:  Ballentine’s վիսկին հիանալի է նաև կոկտեյլների մեջ: