chivas-regal-12

Chivas Regal 12 YO 0.5L

Availability: In stock

13,600 AMD

Համեմատել

Նկարագրություն

Այս վիսկին օժտված է ջերմ, սաթի փայող գույնով: Chivas Regal 12 Y.O. ունի հավասարակշիռ հարուստ համ` հասած, մեղրահամ խնձորի, վանիլի, իրիսի եւ ընկույզի նրբահամերով: Հարուստ վերջնահամն էլ երկար է պահպանվում: Chivas Regal 12 Y.O. ունի վայրի խոտաբույսերի, մեղրի եւ մրգերի բույր:

Պատմությունը

19-րդ դարի կեսերին Ջեյմս և Ջոն Չիվաս ձեռներեց եղբայրները Շոտլանդիայում հիմնեցին «Chivas Brothers» ընկերությունը: Այն մասնագիտանում էր սուրճի, համեմունքների, կոնյակների նման բարձրակարգ սննդամթերքի և խմիչքների վաճառքում: Պատմում են, որ եղբայրները չկարողացան գտնել իրենց հաճախորդների պահանջները բավարարող վիսկի և ինքները ստեղծեցին բոլորին քաջ հայտնի Chivas Regal վիսկին: Այն արագորեն նվաճեց ոչ միայն շոտլանդիայի, այլև արտասահմանյան արիստոկրատ հաճախորդների սրտերը:  Վիսկիի «Regal» անվանումը ծագել էր այն փաստից, որ Չիվաս եղբայրները Բրիտանիայի Թագուհու էլիտար խմիչքների մատակարարներն էին:

Այս վիսկին արժանացել է ոսկե մեդալի 2003 թվականի «International Spirits Competition Cocktail Awards»-ում «Chivas Highland Jewel» անվանակարգում,  2004 թվականի «International Spirits Competition Cocktail Awards»-ում, արծաթյա մրցանակի 2006 թվականի «International Wine & Spirits Competition» մրցույթում «10 to 12 year old» անվանակարգում, ինչպես նաև  2008 թվականի «San Francisco World Spirits Competition»-ում:

Խմիչքն օգտագործելու մշակույթը

Այս վիսկին հիանալի մարսողական է: Այն հիանալիորեն ներդաշնակվում է սիգարի հետ:

Կոկտեյլներ

Chivas Continental – 50մլ Chivas Regal 12, 20մլ Cahlua, 25գ սուրճ, շաքար. Խառնել բոլոր բաղադրիչները շեյքերում և լցնել մանրաված սառույցով բաժակի մեջ:

Chivas Old Fasioned – 50մլ Chivas Regal, 3-4 կաթիլ Angostura Bitter, սպիտակ շաքարի խորանարդ, գազավորված հանքային ջուր, նարնջի կեղև: