chivas-18

Chivas Regal 18 YO 0.7L

Availability: In stock

38,200 AMD

Համեմատել

Նկարագրություն

Այս վիսկին օժտված է հագեցած մուգ սաթի գույնով: Chivas Regal 18 Y.O. ունի փափուկ համ նուրբ ծաղկային և ծխի մեղմ, փափուկ և քացր երանգներով: Վիսկին ունի հարուստ բույր` չորամրգերի,  իրիսի և մուգ շոկոլադի:

Պատմությունը

19-րդ դարի կեսերին Ջեյմս և Ջոն Չիվաս ձեռներեց եղբայրները Շոտլանդիայում հիմնեցին «Chivas Brothers» ընկերությունը: Այն մասնագիտանում էր սուրճի, համեմունքների, կոնյակների նման բարձրակարգ սննդամթերքի և խմիչքների վաճառքում: Պատմում են, որ եղբայրները չկարողացան գտնել իրենց հաճախորդների պահանջները բավարարող վիսկի և ինքները ստեղծեցին բոլորին քաջ հայտնի Chivas Regal վիսկին: Այն արագորեն նվաճեց ոչ միայն շոտլանդիայի, այլև արտասահմանյան արիստոկրատ հաճախորդների սրտերը:  Վիսկիի «Regal» անվանումը ծագել էր այն փաստից, որ Չիվաս եղբայրները Բրիտանիայի Թագուհու էլիտար խմիչքների մատակարարներն էին:

Chivas Regal 18 Y.O. վիսկին մրցանակի է արժանացել 2014 թվականի «The IWSC» մրցույթի  շրջանակներում:

Այն արժանացել է ոսկե մեդալի 2005 թվականի «Deluxe blend Scotch whisky 18 year old category» անվանակարգում: Ճանաչվել է 2007 թվականի տարվա վիսկի ըստ «Malt Advocate» վիսկիների մասնագիտացված ամսագրի: 2008 թվականի «San Francisco World Spirits Competition» -ում կրկնակի ոսկե մեդալ է շահել:

Խմիչքն օգտագործելու մշակույթը

Այս վիսկին հիանալի մարսողական է: Այն հիանալիորեն ներդաշնակվում է սիգարի և թունդ սուրճի հետ:

Կոկտեյլներ

Chivas Manhattan –35 մլ Chivas Regal, 15 մլ չոր վերմուտ, 15 մլ քաղցր վերմուտ, 3-5 կաթիլ Grand Marnier, նարնջի այրած կեղև.

Պատրաստման եղանակը: Բաժակը լցնել սառույցով: Շեյքերով լավ խառնել բոլոր բաղադրիչները, ֆիլտրել խառնուրդը սառեցված կոկտեյլի բաժակի մեջ եւ զարդարել նարնջի այրված կեղևով: Կեղևն անհրաժեշտ է իջեցնել «Cointreau» կամ «Triple Sec» լիկյորի մեջ, նրբորեն ճզմել, ապա այրել և դնել մատուցվող բաժակի մեջ:

Chivas Crush – 50 մլ Chivas Regal, 20 մլ թարմ քամած լիմոնի հյութ, 3-5 կաթիլ շաքարի օշարակ, 50 մլ թարմ քամած խնձորի հյութ, 6 անանուխի տերև, բաց գարեջուր.

Պատրաստման եղանակը: Բոստոնյան շեյքերում խառնել բոլոր բաղադրիչները (բացի գարեջրից) ֆիլտրել խառնուրդը մանրացված սառույցով լցված կոկտեյլի բաժակի մեջ: Ավելացնել բաց գարեջուրը և զարդարել անանուխի տերևներով: