chivas-regal-royal-salute-21-year-old-blended-scotch-whisky-3

CHIVAS REGAL ROYAL SALUTE 21 Y.O. 0.7L

Availability: In stock

69,500 AMD

Համեմատել

Նկարագրություն

Հարուստ ոսկեգույն երանգ ունեցքղ այս վիսկին ունի բարդ, քաղցր համ` ընկույզի և ծխի համային նոտաներով: Այն հավասարակշռված վիսկի է, որի ջերմ և հաճելի վերջնահամը երկար է պահպանվում: ROYAL SALUTE 21 Y.O. վիսկին օժտված է ներդաշնակ բույրի մեջ կարելի է առանձնացնել մրգային, ծաղկային, ինչպես նաև ծխի բույրերը:

Պատմություն

19-րդ դարի կեսերին Ջեյմս և Ջոն Չիվաս ձեռներեց եղբայրները Շոտլանդիայում հիմնեցին «Chivas Brothers» ընկերությունը: Այն մասնագիտանում էր սուրճի, համեմունքների, կոնյակների նման բարձրակարգ սննդամթերքի և խմիչքների վաճառքում: Պատմում են, որ եղբայրները չկարողացան գտնել իրենց հաճախորդների պահանջները բավարարող վիսկի և ինքները ստեղծեցին բոլորին քաջ հայտնի Chivas Regal վիսկին: Այն արագորեն նվաճեց ոչ միայն շոտլանդիայի, այլև արտասահմանյան արիստոկրատ հաճախորդների սրտերը:  Վիսկիի «Regal» անվանումը ծագել էր այն փաստից, որ Չիվաս եղբայրները Բրիտանիայի Թագուհու էլիտար խմիչքների մատակարարներն էին:

ROYAL SALUTE 21 Y.O. վիսկին առաջին անգամ ներկայացվել է 1953 թվականի հունիսի 2-ին` թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թագադրման արարողության պատվին: Իր բնույթով եզակի Chivas Regal Royal Salute վիսկին ստեղծվել է հատուկ այդ առիթով և ունի 21 տարվա հնեցում (Մեծ Բրիտանիայում հենց 21 թնդանոթների համազարկով են ողջունում թագավորական ընտանիքի անդամներին)

 

Խմիչքն օգտագործելու մշակույթը

Այս վիսկին հիանալի մարսողական է: