watermelon

De Kuyper Watermelon 0.7L

Availability: In stock

10,000 AMD

Համեմատել

 

 

Նկարագրությունը

Այս լիկյորն ամեն անգամ կպարգևի Ձեզ ամառային տրամադրություն: Լիկյորն արտադրվում է նախապես ընտրված հասած և հյութեղ ձմերուկներից: Այն գեղեցիկ գույն, հրաշալի բույր և համ ունի:

<< 1.    DE KUYPER WATERMELON>>-ի արտադրության հիմքը լավագույն բաղադրիչներն են (բույսեր, արմատներ, ցիտրուսային միգերի կեղևներ, մրգեր), որոնք ընտրվում են հոլանդական ջինի և լիկյորի արտադրության համար: Հումքը ձեռք է բերվում ամբողջ աշխարհից և ուղարկվում է Շիդամ՝ մշակման համար:

Թարմ մրգերը կամ չորամրգերը մի քանի շաբաթ դրվում են ալկոհոլի մեջ՝ վերջինիս իրենց բուրմունքը հաղորդելու համար: Միախառնման տարրաները կարող են տեղավորել մոտ 600 000 լիտր կիսամշակված հումք: Քամված խմիչքն ավանդաբար պահվում է քարե տարրաներում:

Խմիչքը քամելու երկրորդ մեթոդն օգտագործվում է արմատներից, պտուղներից և ցիտրուսային մրգերի կեղևների էքստրակտը ստանալու համար: Էքստրակտներին շատ հաճախ տարբեր բաղադրիչներ են ավելացվում՝ հին բաղադրատոմսի համաձայն: Դա կարող է լինել կոնյակ, բուսական թորիչներ և շաքարավազ, ինչն ավելացնելով ստեղծվում են պատրաստի խմիչքները: Այնուհետև լուծույթը մի քանի շաբաթ թորվում է՝ բոլոր բաղադրիչների լիակատար համը հեղուկին փոխանցելու համար:

Պատմությունը

«Դե Կայպեր» ընկերության պատմությունը սկսվում է 1695թ-ից, երբ Պետրուս դե Կայպերի և նրա կնոջ՝ Աննա Քասթերի ընտանեկան արտադրությունը սկսում է մասնագիտանալ լիկյորի հնեցման համար նախատեսված փայտե տակառների արտադրության և ջինի արտահանման մեջ:

Մինչև նախորդ դարասկիզբը «Դե Կայպերը» Հոլանդիայում հայտնի չէր, սակայն Բրիտանական Կայսրության տարածքում վերջինիս փառքին կարող էր նախանձել ցանկացած մրցակից: 20-րդ դարում ալկոհոլը արգելվեց ԱՄՆ-ում, ինչի արդյունքում կոկտեյլների մի լայն շղթա խիստ տարածված դարձավ, քանի որ երբեք չես կարող հստակ իմանալ, թե ինչպիսին է Ձեր <<մրգային հյութում>> ալկոհոլի պարունակությունը: Միևնույն ժամանակ, ՛<<Դե Կայպերը>> սկսում է լիկյորների իր արտադրությունը և 10 տարում գրավում Նիդեռլանդների ներքին շուկան:

Խմիչքն ըմպելու մշակույթը

Առանց որևէ հավելումենրի: Ձմերուկի լիկյորը կատարյալ է սառույցով և առանց որևէ հավելումենրի: Այն նաև հրաշալի լուծիչ է և օգտագործվում է կոկտեյլներ պատրաստելիս:

Կոկտեյլներ

Watermelon Gin Fizz — 45 մլ ջին (ցանկալի է Plymouth), 20 մլ թարմ քամած կիտրոնի հյութ, 20 մլ ձմերուկի լիկյոր, 15 մլ շաքարի օշարակ, սոդա: Լավ թափահարել առաջին երեք բաղադրիչները  սառույցի կտորների հետ (մեծ քանակությամբ): Լցնել սառույցով լցված «Delmonico» ապակյա բաժակի (կամ փոքրիկ Highball բաժակի) մեջ: Ավելացնել սոդայի օշարակը: Չզարդարել: