img_0790

Dewars White 1L

Availability: In stock

10,000 AMD

Համեմատել

Նկարագրություն

Այս բաց ոսկեգույն վիսկին ունի քաղցր հագեցած համ, վիսկիի բնորոշ չոր վերջնահամով: Dewar’s White Label-ը օժտված է քաղցր, փոար ինչ ծխեցված բույրով:

Պատմություն

Այս օրիգինալ վիսկիի հեղինակը Ջոն Դյուարն է, ով դեռ հորեղբոր մոտ աշխատելու երիտասարդ տարիներից երազում էր սեփական անկրկնելի վիսկին ստեղծելու մասին: 1846 թվականին, երբ նրա 40 տարին նոր էր բոլորել, նա իր կուտակած գումարով սկսեց սեփական գործը:  Որպես բաղադրատարրեր նա օգտագործում էի միայն միատարր (single malt) և հացահատիկային սպիրտերը: Բազմաթիվ փորձերից հետո նա ի վերջո կարողացավ անասելի փափուկ համով վիսկի ստանալ: Այն շատ շոտլանդացիների սրտով եղավ: Հենց նույն 1846 թվականին գրանցվեց «John Dewar and Sons» ընկերությունը:

Իր գոյության ընթացքում այս բրենդը արժանացել է ավելի քան 180 մրցանակների և շքանշանների, ինչպես իր հայրենիքի, այնպես էլ արտասհմանյան հեղինակավոր մի շարք մրցույթներում:

 

Խմելու մշակույթը

Խորհուրդ է տրվում խմել առանցորևէ այլ խմիչքի հետ խառնելու` պարզապես սառույցի 1-2 խորանարդիկներ ավելացնելով: Կարելի է օգտագործել նաև կոկտեյլներում:

Կոկտեյլներ

Dewar’s Smash – 2 բաժին վիսկի, ¾ բաժին շաքարի օշարակ, կիտրոնի 2 շերտիկներ, անանուխի տերևներ և գազավորված ջուր:

Բոլոր բաղադրիչները խառնել և մատուցել Քոլինզ բաժակով:

Dewar’s Ward Eight – 2 բաժին վիսկի, 2 նարնջի թարմ քամած հյութ, 2 կիտրոնի թարմ քամած հյութ,  գրենադին

Բաղադրիչները խառնել շեյքերի մեջ և մատուցել մարտինիի բաժակով` բաժակի մեջ սառույց լցնելով և այն կիտրոնի շերտով ձևավորելով: