glenlivet

GLENLIVET 12 Y.O. 0.7L

Availability: In stock

21,000 AMD

Համեմատել

Նկարագրությունը

Glenlivet-ը պայծառ, ոսկեգույն գույն ունեցող վիսկի է: Այս վիսկին ունի մետաքսյա փափուկ համ՝ մրգերի, վանիլի, ծաղիկների և նշե բիսկվիթի նրբահամով: Հյութեղ, ընկույզի համով վերջնահամը պարունակում է մարցիպանի, պնդուկի և թարմ կոճապղպեղի նրբերանգներ: Վիսկին ունի ամառային մարգագետինների բույրը, որի մեջ  ներդաշնակ փոխազդում են ծաղկային և մրգային նրբերանգները: Դրանք համալրվում են վանիլի և կաղնու ծառի նուրբ տոներով: Այս վիսկին կատարյալ է իր մաքուր վիճակում և օգտագործվում է որպես մարսողությունը լավացնող միջոց:

Պատմությունը

Ինչպես յուրաքանչյուր հանրահռչակ վիսկի, Glenlivet-ը կարող է պարծենալ իր երկար պատմությամբ: Այն օղեգործարանը, որտեղ ըմպելիքը ձեռք է բերել իր անունը, կառուցվել է Ջորջ Սմիթի կողմից՝ 19-րդ դարի սկզբում: Ի միջի այլոց, այն գտնվում է Շոտլանդիայի ամենահայտնի տարածաշրջաններից մեկում՝ Սփեյսայդում, որտեղ արտադրվում է մեծ քանակությամբ սկոչ: Հետաքրքրաշարժ է, որ իր առաջին իսկ արտադրության ժամանակ այս վիսկին հռչակվել է լավագույնը: Այս ժամանակաշրջանում ամբողջ տարածաշրջանում բազմաթիվ ցածրորակ ըմպելիքներ էին վաճառվում դրա անվան տակ: Կեղծ ըմպելիքմերի պատմությունն ավարտվեց, երբ 1884թ.-ին Սմիթների ընտանքի ժառանգը  ամրագրեց «Glenlivet» անվան օգտագործման բացառիկ իրավունքը:

Ըստ պահպանված պատմական տեղեկատվության՝ Ջորջ IV թագավորը վիսկիի մեծ երկրպագու էր: Նա ըմպում էր բացառապես Glenlivet վիսկի:

Glenlivet վիսկիի հաջողության գաղտնիքը վերջինիս բարձրորակ բաղադրիչները և արտադրության տեխնոլոգիաներն են: վերջինիս արտադրության համար օգտագործվում է բացառապես Ջոսի տեղական աղբյուրի բյուրեղյա մաքրության ջուրը: Զտումն անց է կացվում յուրօիկան լապտերաձև պնձյա ամանների մեջ: Դրանք ստեղծվել են դեռևս Ջորջ Սմիթի կողմից և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել ավելի լավ բան մտածել: Բարձր պռունկն ապահովում է ըմպելիքի թեթևությունը: Հնեցումը տեղի է ունենում կաղնու տակառներում, որոնք նախկինում օգտագործվում էին բուրբոնի հնեցման համար:

Խմիչքն ըմպելու մշակույթը

Ինչպես ցանկացած միատարր, չխառնված վիսկի՝ այն ըմպում են հատուկ բաժակներով, կամ կոնյակի համար նախատեսված բաժակներով: Մեկ չափաբաժինը կազմում է 40-50մլ: Ըմպելուց առաջ անհրաժեշտ է նրբորեն հոտ քաշել և զգալ վիսկիի բույրը: Այլապես իմաստ չունի այդքան գումար վճարել այդ ըմպելիքի համար: Ինչ վերաբերում է այս ըմպելիքի մատուցման ջերմաստիճանին, հնարավոր է Glenlivet-ը մի փոքր սառեցնել մինչև 18-20 աստիճան: Կարելի է ավելացնել մի փոքր աղբյուրի ջուր: