grey-goose

Grey Goose L`Original 1L

Availability: In stock

30,300 AMD

Համեմատել

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիանալի Grey Goose օղին ամենահամեղն է աշխարհում՝ հանդիսանալով ուլտրա-պրեմիում դասի թունդ ըմպելիքների առաջատարը: Առաջին անգամ մասնակցելով մեծ համբավ ունեցող World Spirits Championship-ին՝ 1997թ.-ին, այն անմիջապես արժանացել է ՛՛Աշխարհի լավագույն համ ունեցող օղի՛՛ տիտղոսին և ստացել է պլատինե մեդալ: 2001-ին ուլտրա-պրեմիում օղու մրցույթում նվաճել է ոսկե մեդալ: Այս օղու յուրահատուկ բաղադրատոմսը ստանալու համար Grey Goose օղու ստեղծողը՝ Սիդնի Ֆրանկը մեկնել է Ֆրանսիա՝ աշխարհի ամենաընտիր գինիների և բրենդիների տունը, որտեղ լավագույն արտադրողները ստեղծել են իրական բացառիկ համ ունեցող ըմպելիքներ: Վերջինիս արտադրության բոլոր փուլերն անցնում են Կոնյակ պրովիցիայում, որտեղ արտադրության համար օգտագործվում են միայն նախապես ընտրված ցորենի, տարեկանի և գարու տեսակները, որոնք աճում են Ֆրանսիայի ամենատարբեր շրջաներում: Հինգ անգամ թորման գործընթաց անցնելով օղին ստանում է իր բացառիկ փափկությունը, իսկ Ֆրանսիական ալպերի արտեզյան աղբյուրների մաքուր ջուրը տալիս է օղուն իր թարմ և հստակ ձայնը:

Grey Goose օղին հայտնվել է Ռուսաստանում 2007թ.-ին և անմիջապես ճանաչում ձեռք բերել իրական բարձրակարգ արտադրանքը գնահատողների շրջանում: