jameson-x2

Jameson 0,7L

Availability: In stock

12,150 AMD

Համեմատել

Նկարագրությունը

Վիսկին օժտված է հարուստ բույրով, որի մեջ զգացվում են էկզոտիկ պապայայի, հյութեղ նեկտարինայի և ծիրանի նոտաները: Վիսկին ունի ընդգծված փափուկ համ տրոպիկական մրգերի, քաղցր համեմունքների, ածխացրած փայտի և նուրբ վանիլային համային երանգներով: Վերջնահամը մրգային է` փայտային և համեմունքների համային նոտաներով լրացված:

Պատմություն

Արդեն հեռավոր 1780 թվականին, տեղացի գործարար Ջոն Ջեյմեսոնը Դուբլինում հիմնադրեց ալկոհոլի թորման «John Jameson & Son» գործարանը: Որոշ ժամանակ անց, այն դարձավ գրեթե ամենամեծը Իռլանդիայում, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով, թե որքան ջանք էր Ջեյմեսոնը ներդրել գործարանի զարգացման եւ շարունակական արդիականացման մեջ: Կյանքի մայրամուտին Ջոնն արդեն կարողացել էր ստեղծել իրապես հզոր ընկերություն, որը վաստակել է բարի անուն ոչ միայն Իռլանդիայում, այլև ամբողջ Անգլիայում: Նրա կրտսեր որդին շարունակեց հոր գործն այնպիսի հաջողությամբ, որ շոտլանդական սկոչը հազիվ էր կարողանում մրցակցել իռլանդական վիսկիի հետ:

Խմելու մշակույթը

Այս անկրկնելի վիսկին խորհուրդ է տրվում խմել առանց որևէ այլ խմիչքի հետ խառնելու, ընկերների շրջապատում: Պարզապես ըմպեք այս վիսկին վայելելով հարուրամյա պատմություն ունեցող անկրկնելի համը:

Կոկտեյլներ

Եղիր փափուկ — 50 մլ Jameson, 150 մլ լոռամրգի հյութ

Պատրաստման եղանակը: Սառույցով բաժակի մեջ ավելացրեք վիսկին և լոռամրգի հյութը:

Pulp Fiction50 մլ Jameson, 40 մլ ձմերուկի օշարակ, 10 մլ շաքարի օշարակ, ձմերուկի 5 փոքր կտորներ

Պատրաստման եղանակը: Շեյքերի մեջ հարել ձմերուկը և ավելացնել շաքարի օշարակը, ապա վիսկին և ձմերուկի օշարակը: Խառնել ամենը: Ֆիլտրելով լցնել կոկտեյլի բաժակի մեջ: Բաժակը կարելի է ձևավորել ձմերուկի փոքրիկ կտորով: