img_0784

Jim Beam Black 1L

Availability: In stock

12,500 AMD

Համեմատել

Նկարագրություն

Այս գեղեցիկ մուգ սաթի գույն ունեցող բուրբոնն աչքի է ընկնում իր հարուստ համով, որից պարզապես չես հագենում: Փայտային կարամելի նրբահամով վերջնահամը երկար է պահպանվում:  Jim Beam Black բուրբոնը օժտված է զուստ և յուրօրինակ բույրով, որի մեջ առանձնանում են մեղրի և կաղու փայտի նոտաները:

Պատմություն

Ջեյմսը, ում անունով որ կոչվել է հայտնի բուրբոնը ծնվել է 1864 թվականին: Նա ակտիվորեն զբաղվում էր օղեգործարանի զարգացմամբ, բայց 1920 թ. Միացյալ Նահանգներում ալկոհոլի արգելքի պատճառով ստիպված է եղել թողնել բիզնեսը: Միայն 1933 թ. (արգելքի վերացումից հետո), արդեն 69 տարեկան հասակում, նա որոշում է վերսկսել արտադրությունը: Որդու հետ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում նա վերականգնում է գործարանը, իսկ 1934 թ. թողարկում իր առաջին բուրբոնը երկարատեւ ընդմիջումից հետո:

Սակայն, Jim Beam ապրանքանիշը հիմնադրվել հետագայում, միայն 1943 թ., ի պատիվ Ջեյմս Բիմի, ով մահացավ չորս տարի անց:  Ընկերության գործերը լավացան 1954 թվականին երկրորդ գործարանի հիմնադրումից հետո, իսկ 1965 թվականին արտադրվեց  միլլիոներորդ տակառը: Ներկայումս, Jim Beam ապրանքանիշը պատկանում«Fortune Brands» կոռպոռացիային, բայց դեռ կառավարվում է, Ջեյմս Բիմի ժառանգների մասնակցությամբ:

Ներկայումս, «Jim Beam»-ը աշխարհում բուրբոնի ամենատարածված բրենդն է: Ըստ վիճակագրության` աշխարհում տարեկան շուրջ 40 միլլիոն լիտր Jim Beam է սպառվում:

Խմելու մշակույթ

Այս բուրբոնը կարելի է խմել առանց որևէ այլ պմիչքի հետ խառնելու` պարզապես սառույց ավելացնելով: Այն կարելի է օգտագործել` որպես կոկտեյլների հիմք: