beer-6

Kilikia Can 0.5L

Availability: In stock

450 AMD

Համեմատել

Նկարագրություն

Այս բաց ոսկեգույն գարեջուրը ունի գարու ածիկի և գայլուկի արտահայտված համ: Պատրաստված է դասական տեխնոլոգիայով, գարու ածիկի և գայլուկի լավագույն տեսակներից: Ալկոհոլի արունակությունը 4.8%:

Առանց կոնսերվանտների: Արտադրվում է   2007թ.-ից:

Պատմություն

Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: Վաթսուն տարվա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում:

Շնորհիվ բարձր որակի, ժամանակակից  մենեջմենթի և ճկուն մարքեթինգային ռազմավարության, ընկերության արտադրանքը նշանակալից տեղ է զբաղեցնում ներքին սպառողական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Վրաստան, Մալայզիա, Մյանմա, Լեհաստան, Ռուսաստան, Սինգապուր, Իսպանիա, Թուրքմենստան, Ուկրաինա, ԱՄՆ և այլ երկրներ:

«Կիլիկիա» գարեջուրը միջազգային մի շարք  հեղինակավոր ստուգատեսներում բազմիցս հաստատել է իր բարձր կարգը` նվաճելով 30 ոսկե, 3 արծաթե,  2 բրոնզե մեդալներ և  3 «Գրան-Պրի» մրցանակ, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով:

1999թ. շնորհվել է «Ոսկե աստղ» (Շվեյցարիա, ք. Ժնև), իսկ 2001թ.` «Լավագույն որակի համար» (Գերմանիա, ք. Ֆրանկֆուրտ) պատվավոր մրցանակներ: