img_0160

Martini Bianco 1L

Availability: In stock

7,350 AMD

Համեմատել

 

Նկարագրությունը

Martini Bianco-ն բաց ծղոտագույն վերմուտ է: Այն ունի փափուկ բույր՝ համեմունքների և վանիլի թեթև նրբահամով: Martini Bianco-ն եզակի համ ունի, որի մեջ տտիպությունն ու դառնությունը միախառնվում են քաղցր նրբահամերի հետ: Bianco-ն ավելի նուրբ և ավելի քիչ դառնություն պարունակող վերմուտ է, քան Rosso-ն: Այն շատ հաճելի է քիմքին: Վերմուտը չի օգտագործվում ճաշի ժամանակ: Որպես կանոն, Մարտինին ըմպում են կա՛մ ճաշից առաջ՝ որպես ապերիտիվ, կա՛մ ճաշից հետո՝ մրգերի և պնդուկի (հատկապես աղի պիստակի) հետ: Այն, բարձր է գնահատվում որպես «ամենօրյա ըմպելիք», որն ըմպում են դանդաղ՝ զրույցի ժամանակ, կամ տնային գործերով զբաղվելիս:

Պատմությունը

Ապրանքանիշը հիմնադրվել է 1847թ.-ին 4 իտալացի գործարարների կողմից: Նրանց ընկերությունը՝ “Distilleria Nazionate da Spirito di Vino”-ն ի սկզբանե մասնագիտացած էր վերմուտների և լիկյորների արտադրության ու վաճառքի մեջ: Այն  բավական հաջողված նախաձեռնություն էր: 1849թ.-ին նրանք սկսեցին արտահանել իրենց արտադրանքը Ֆրանսիա և այլ եվրոպական երկրներ:

1860թ.-ին ընկերության ղեկավարությունը փոխվեց և այս նոր սեփականատերիերի գլխավորությամբ ֆիրման գրանցեց ամենամեծ հաջողությունները: Այդ անձինք էին՝ առևտրական գործակալ Ալեսանդրո Մարտինին, հաշվապահ Տեոֆիլիո Սոլան և գինու ու խոտաբույսերի գիտակ Լուիջի Ռոսսին: Ընկերությունը սկսեց կոչվել “Martini, Sola e Cia” և արդեն 1963թ.-ին կարմիր վերմուտի շշերը՝ այսօրվա Մարտինիի պիտակին շատ նման պիտակով հայտնվեցին խանութներում: Արտադրման տեխնոլոգիան զարգացրել էր Լուիջի Ռոսսին և մինչ այսօր գինիների, համեմունքների և խոտաբույսերի այս համադրությունը գաղտնի է պահվում:
1860թ.-ից սկսած այս վերմուտը ակտիվորեն արտահանվում է աշխարհի բոլոր երկրներ և շատ արագ համընդհանուր ընդունելության է արժանացել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում և Աֆիկայում:

1879թ.-ին՝ Տեոֆիլիո Սոլայի մահից հետո, Ռոսսին գնեց նրա բիզնեսը և կազմակերպությունը վերանվանվեց  “Martini&Rossi”: Շուտով բրենդը արքայական թույլտվություն ստացավ իր պիտակի վրա պատկերելու արքայական գերբը, ինչը վկայում է ըմպելիքի անփոփոխ բարձր որակի մասին: 1992թ.-ին կազմակերպությունը միավորվեց Բակարդիի հետ և վերանվանվեց «BACARDI-MARTINI»: Այն կրում է այդ անվանումը մինչ այժմ: Բրեդի պատմության մեջ առաջին անգամ փոփոխվեց ըմպելիքի շիշը և պիտակը՝ ներդաշնակորեն համադրելով հին ավանդույթները և ժամանակից ձեռքբերումները:

Խմիչքն ըմպելու մշակույթը

Martini-ին հրաշալի հիմք է կազմում բազմաթիվ կոկտեյլների համար: Այն ըմպում են սառույցի, կամ կիտրոնի հետ, ինչպես նաև ջինի, հյութերի, լիմոնադի կամ տոնիկի հետ:

Մարտինին բրենդիի և տոնիկի հետ — Բաղադրիչներ. Martini Bianco – 30 մլ; կոնյակ (կեռասի բրենդի) – 15 մլ; տոնիկ– 60 մլ.

Պատրաստման եղանակը. սառը մարտինին, կոնյակը և տոնիկը խառնել բաժակի մեջ: Ձիթապտուղը կօգնի զարդարել այն:

 

Բիանկո սանռայս — Բաղադրիչներ. Martini Bianco — 50 մլ; լոռամրգի հյութ – 75 մլ; նարնջի հյութ – 75 մլ; սառույց – 150 գր.

Պատրաստման եղանակը. Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո բաժակի տակ կառաջանա կարմիր արև, իսկ նրա վերևում՝ արևածագ: