61qrztv2nol-_sl1500_

Monin Watermelon 0.7L

Availability: In stock

5,750 AMD

Համեմատել

 

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հյութալի և քաղցր՝ ձմերուկը հանդիսանում է ամառային պիկնիկի սիրելին, որն այժմ արդեն հասանելի է ամբողջ տարի։ Օգտագործե՛ք մեր դասական ձմերուկի օշարակը լիմոնադներին,  լայմի հյութին և մարգարիտաներին հյութալի քաղցրություն հաղորդելու համար։ Մոնինի այս տեսակն ունի քաղցր, քաղցրավենիք հիշեցնող ձմերուկի համ և բույր։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Բույրով ոգեշնչված հենց ամենասկզբից․․․

Ֆրանսիացի փոքր քաղաքի բնակիչ Ջորջ Մոնինը ճաշի էր հրավիրել իր ընտանիքին, երբ նրա կնոջ եղբայրը ճաշից հետո մի ըմպելիք խնդրեց նրանից։ Որպես ինքնահռչակ համի նվիրյալ և լավ խոհարար՝ նա սիրում էր փորձարկումներ անել։ Նա իրեն ցույց էր տալիս ընտանեկան հավաքույթներում, որտեղ փորձարկումներ էր իրականացնում համային համադրությունների հետ և ախորժելի կերակուրներ պատրաստում՝ ժամանակ անցկացնելով սիրելի մարդկանց միջավայրում։ Ըմպելիքը բաժակների մեջ  լցնելիս նա նկատեց, որ շշից տարածվող բույրը չեզոքանում է, իսկ ըմպելիքի գույնը՝ խամրում։ Նա արագ կում արեց, որպեսզի համը փորձի և անմիջապես որոշեց, որ այսքան հիանալի համերով և գրավիչ բույրով ուտեստներ մատուցելուց հետո նմանատիպ ըմպելիքով հյուրերին հյուրասիրելը երեկույթը փակելու լավագույն տարբերակը չէր։ Նա խուզարկեց իր բարը՝ միայն նրա համար, որպեսզի հասկանար, որ ըմպելիքներից յուրաքանյուրը և ամեն մեկը ուներ միևնույն  միապաղաղ համը և միևնույն ազդեցությունը, ինչ որ առաջինը։ Քիչ անց Ջորջը հասկացավ, որ գրավիչ համը իր ըմպած շատ ըմպելիքներից էր պակասում։ Նա եկավ այն եզրակացության, որ եթե կարողանար պայծառ և հյութեղ մրգեր գտնել, որի վրա կկիրառեր իր արտադրական և խոհարարական գիտելիքը, նա այնուհետև կկարողանար վերջինիս համի էքստրակտը հյութին փոխանցել, որն էլ համ կհաղորդեր թունդ ըմպելիքներին, սուրճին և ջրին։

Անվարան կերպով Ջորջը սկսեց թափառել Ֆրանսիայի քաղաքաներով և իր տանը՝ իր խոհանոցում սկսեց համերի հետ փորձարկումներ իրականացնել։ Փորձերի և սխալների երկար տարիներից հետո Ջորջը վերջապես ստեղծեց այն բուրավետ ըմպելիքը, որը համապատասխանում էր իր բարձր պահանջներին։ Սակայն նա այստեղ կանգ չառավ։ Նա շարունակեց տպավորիչ համերի և օշարակների լայն տեսականի ստեղծել և դրանք շշերը լցնելով տարածել ամբողջ Ֆրանսիայով մեկ։ Մոնինի երեք սերունդ հետո աշխարհն ավելի համեղ վայր դարձավ՝ աշխարհի 140 երկրներում հասանելի լավագույն համերի լայն տեսականիով։