img_0154

Olmeca Gold 1L

Availability: In stock

15,200 AMD

Համեմատել

 

 

Նկարագրությունը

Olmeca Gold – ծղոտի երանգով ոսկեգույն տեկիլա, որը հանդիսանում է Olmeca Blanco-ի և Olmeca Añejo-ի խառնուրդը: Ըմպելիքն ունի տրոպիկական մրգերի և կիտրոնի բուրմունք: Համը շատ փափուկ է, փոքր-ինչ քաղցր՝ գրեթե չզգացվող պղպեղի դառնությամբ:

Պատմությունը

Մի քանի հազարամյակ շարունակ Կենտրոնական Ամերիկայում ծաղկում էր ապրում Օլմեկների թագավորությունը: Օլմեկները իմաստուն և աշխատասեր ռազմիկներ էին: Նրանք հավատացած էին, որ ՛Օքթլին՛՝ կապույտ պերճածաղկի թուրմից պատրաստված ըմպելիքը, հանդիսանում է իրենց ուժի աղբյուրներից մեկը: Նրանք հավատում էին, որ օքթլի պատրաստելու գաղտնիքը նրանց է շնորհված երկնային աստվածության կողմից:

Սուրբ ըմպելիքը թույլատրվում էր խմել միայն կրոնական տոների ժամանակ: Նրանք հավատացած էին, որ այն օտարերկրացիները, ովքեր համարձակվել են ըմպել այդ ըմպելիքը կարժանանան աստվածների մոտալուտ պատիժին: Օլմեկների թագավորության կործանումից հետո (մոտավորապես Ք.ա. 400թ.), Կենտրոնական Ամերիկայում բնակովող այլ ազգերը՝ տոլտեկները, չիչիմեկաները, մայաները և ացտեկները ժառանգեցին սուրբ ըմպելիքի բաղադրատոմսը:

Մի քանի դար շարունակ պերճածաղկի թուրմից պատրաստված ըմպելիքի բաղադրատոմսը, որը հետագայում ստացավ ՛՛Տեկիլա՛՛ անվանումը, կատարելագործվում էր: Բարձրորակ տեկիլա պատրաստելու համար անհրաժեշտ է 8 տարեկան բույսի հյութը:

XX դարակեսին հին ավանդույթի համաձայն պատրաստված տեկիլան շատ հայտնի էր: Այն ուներ հատուկ, իսկական ՛՛մեքսիական բույր՛՛: 1967թ.-ին Olmeca բրենդը գրանցվել է (ի պատիվ պերճածաղկից պատրաստված ըմպելիքը պատրաստողների) և այդ ժամանակից ի վեր Destileria Colonial գործարանում պատրաստվող տեկիլան կրում է այդ անվանումը:

Այն նշանները, որով զարդարված է Օլմեկայի շիշը, օլմեկների գրերն են, որնք մինչ այժմ բացահայտված չեն գիտնականների կողմից: Իսկ պիտակի վրա պատկերված հնդկացին նկարված չէ, այլ իրական օլմեկի կերպար է: 1930թ.-ին Տրես Սապատոսի պեղումների ժամանակ հնեաբանները մի հսկայական գլուխ էին գտել: Անհայտ օլմեկ քանդակագործը հիանալի ճշգրտությամբ պատկերել էր դեմքի արտահայտությունն ու հատկանիշները: Օլմեկայի պիտակի վրա պատկերված է հենց այդ պատկերը:

 

Խմիչքն ըմպելու մշակույթը

 

«Olmeca»-ն ազնվական ըմպելիք է, որի յուրաքանչյուր կաթիլը պարգևում է  աշխուժություն, երջանկություն, կամ էլ ընդհակառակը՝ խաղաղություն: Երիտասարդ տեկիլան կարելի է ըմպել իր ավանդական ձևով՝ աղի և լայմի հետ միասին, կամ էլ կոկտեյլների մեջ: Օլմեկան ըմպում են փոքր կումերով, ինչպես որ կոնյակը, բավականություն ստանալով վերջինիս գույնից և բույրից:

 

Կոկտեյլները

 

Սանգրիտա/ SangritaԲաղադրությունը: Տեկիլա — 1 լիտր; տոմատի հյութ — 600 մլ, նարնջի հյութ — 300 մլ, աղ — 1 գրամ; նեխուր — 80 գ; վարունգ — 160 գրամ, լայմ — 140 գրամ, աղացած սև պղպեղ — 1 գրամ; Tabasco կարմիր սոուսո — 20 մլ.

Պատրաստման եղանակը:  ջարդած վարունգը, կես նեխուրի սոուսը, նարնջի և լոլիկի հյութերը ավելացնել մի սափորի մեջ: Այնուհետև ավելացնել երկու լայմի քամած հյութ: Աղը և պղպեղն ավելացնել որպես վերջին բաղադրիչներ: Խառնել բոլոր բաղադրիչները գդալով:

Մի բաժակի մեջ լցնել տեկիլա, իսկ մյուսի մեջ՝ SANGRITA: Առաջինը խմել տեկիլան, ապա SANGRITA-ն: Մեկ սափորի պարունակությունը բավական է 20 բաժակի համար:

Կռվող/FighterԲաղադրությունը: Olmeca Gold — 50 մլ, աղ — 1 գրամ; վարունգ — 10 գրամ:

Պատրաստման եղանակը: մի բաժակի մեջ լցնել տեկիլան, մյուսի մեջ դնել մի կտոր վարունգ՝ վրան աղ ցանված: Խմել տեկիլան և ուտել վարունգը: Պարզ և արագ: