yntir-655x850

Yntir 0.7L

Availability: In stock

11,500 AMD

Համեմատել

Նկարագրություն

Յոթամյա ARARAT «Ընտիրը» դեռևս 1902 թվականին ստեղծված աշխարհում առաջին հայկական տեսակավոր կոնյակի ժառանգն է: Բարդ ու բազմաշերտ փունջն առանձնանում է թարմ նարնջի կեղևի բույրով և խորը, երկարատև համով, կարամելի ու դառնավուն նուշի երանգներով: Հնեցումը` 7 տարի: Թնդությունը` 40%:

 

Պատմություն

Գինեգործության մշակույթը Հայաստանում հաշվվում է ոչ մեկ հազարամայակ, սակայն այսօր աշխարհում հայտնի հայկական կոնյակը լույս աշխարհ է եկել միայն XIX դարի վերջին:

Հայկական կոնյակագործության սկիզբը դրվել է 1887 թվականին վաճառական և բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից, ով առաջին անգամ իր գործարանում ներդրեց սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:Այս քայլին նրան ոգեշնչել է իր զարմիկը՝ Վասիլի Թաիրովը. փորձառու գինեգործ և գիտնական: Ով, եթե ոչ նա կարող էր գնահատել բնության շռայլ նվերը՝ Արարատյան դաշտի եզակի պայմաններն ու տեղական խաղողի բարձր որակը:

Ընկերների և բարեկամների ֆինանսական աջակցությամբ ձեռք բերվեցին շարանտական տեսակի թորման սարքեր, տարածքը վերափոխվեց սպիրտների հնեցման համար: Ձեռնարկատիրական հոտառությունը չդավաճանեց եղբայրներին. Նրանց նախաձեռնությունը դարձավ տեխնոլոգիական թռիչք և նոր հնարավորություններ բացեց Հայաստանում կոնյակագործության համար:

 

Խմելու մշակույթը

Կյանքի ցանկացած պահի՝ աղմկոտ տոնական սեղանի շուրջ, ընկերոջ հետ անշտապ զրույցի ընթացքում, կարևոր և հանդիսավոր միջոցառման ժամանակ, եթե Ձեր ձեռքում ARARAT կոնյակի գավաթն է, կարող եք վստահ լինել խմիչքի անբասիր որակի վրա: Իսկ դրա չափավոր ըմպումը երաշխավորում է, որ այդ իրադարձության մասին Ձեր մեջ կմնան միայն հաճելի հիշողություններ թե հաջորդ առավոտ, և թե երկար տարիներ հետո: